Չինաստանում արգելվել է «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի ցուցադրությունը

ջանգոՉինական կինոթատրոնները չեղյալ են հայտարարել Քվենթին Տարանտինոյի «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի բոլոր ցուցադրությունները: Ինչպես տեղեկացնում է News.am-ը, (ըստ The Hollywood Reporter-ի), ֆիլմն արգելվել է պրեմիերայից մի քանի ժամ առաջ, որը պետք է կայանար ապրիլի 11-ին: Արգելքը դրել է Չինաստանի China Film Group Corporation ընկերությունը՝ որոշումը պատճառաբանելով «տեխնիկական խնդիրներով»: Չինական իշխանության մարմինները որեւէ կերպ չեն մեկնաբանել այս որոշումը: Սակայն չինական կինոարտադրության որոշ ներկայացուցիչներ որպես արգելքի պատճառ նշում են մերկ բնորդով տեսարանները:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ ֆիլմի հեղինակները որոշել են այն չինական դիտման համար վերափոխել: Այսպես, բռնությունների տեսարաններում արյունը դարձել է ավելի պակաս վառ գույնի, իսկ նրա շիթերը թռչում են ավելի պակաս տարածությունում:

Դիտվել է 577 անգամ