Ուզբեկ ռեժիսորներին և դերասաններին կպատժեն աղքատության մասին կինոյի համար

513efe06-550d-7f24-550d-7f2b1daefd9b.photo.0Ուզբեկստանի նախագահի պետական խորհրդական Հայրիդդին Սուլթանը «ստեղծագործական խորհրդաժողովի» ընթացքում քննադատել է երկրի պետական և մասնավոր կինոստուդիաներին այն բանի համար, որ նրանց աշխատանքները մրցանակներ չեն ստանում միջազգային կինոփառատոներում, իսկ հեռուստաալիքները գովազդում են «կինոնմանակումները», որոնք չի կարելի արվեստ համարել:

Հայրիդդին Սուլթանին  զայրացրել է այն հանգամանքը, որ ուզբեկ ռեժիսորները խեղաթյուրում են ուզբեկական գյուղի պատկերը. «Ինչո՞ւ են ֆիլմերում գյուղական տեսարանները մատուցվում թշվառ վիճակում: Ի՞նչ է, ղշլաղներում ավելի լավ տեղեր չե՞ն գտնվել, քան կավածեփ տներն ու փարախները: Մի՞թե ռեժիսորները չեն տեսնում ղշլաղներում տեղի ունեցած փոփոխությունները և արդի զարգացումը»,- մեջբերում է պետական խորհրդականի խոսքերը CA-News գործակալությունը:

Պետական պաշտոնյան սպառնացել է նաև, որ «անվայել դերեր» խաղացող դերասանները «կզրկվեն կոչումներից»:

Պաշտոնյան նշել է հատուկ, որ 2012 թ. Ուզբեկստանը կինեմատոգրաֆի վրա 4 մլրդ գումար է ծախսել (մոտ 2 մլն դոլար) , և կատարված ծախսումների հաշվետվություն է պահանջել, քանի որ ռեժիսորների աշխատանքի արդյունքները, իր կարծիքով, չեն համապատասխանում Ուզբեկստանի պետական գաղափարախոսությանը: Միաժամանակ Հայրիդդին Սուլթանը լրացուցիչ միջոցներ է խոստացել «Ուզբեկֆիլմ» կինոստուդիային:

Ուղբեկական կինեմատոգրաֆը փաստորեն ճանաչված չէ հանրապետության սահմաններից անդին: 2012 թ. միայն  ռեժիսոր Այուբ Շախոբիդդինովի «Երկինքն իմ օթևանն է» (ուզբ. Parizod) ֆիլմն է, որ գլխավոր մրցանակ` «Ոսկե վազ» է ստացել Անապայի «Կինոշոկ» փառատոնում:

«Գոլոս Ռոսիի»

Դիտվել է 490 անգամ