Բարբարա Սթրեյզանդը ֆիլմ է նկարելու գրողի և ֆոտոլրագրողուհու սիրավեպի մասին

515e9e31-a203-0216-a203-0219d652e984.photo.0Բարբարա Սթրեյզանդի  նոր ռեժիսորական աշխատանքը պատմելու է լուսնկարիչ Մարգարետ Բուրկ-Ուայթի և գրող Էրսքին Կոլդուելի սիրավեպի մասին: Այդ մասին հաղորդում է «Screen Daily»-ն: Նախագծի մասին տեղեկությունը մամուլում հայտնվել է դեռևս 2012 թվականին: Հաղորդվում էր, որ կինոնկարը կոչվելու է «Նիհարն ու կատուն» («Skinny and Cat»), իսկ գլխավոր դերերը կատարելու են Քեյթ Բլանշետը և Քոլին Ֆյորթը:

Ենթադրվում էր, որ ֆիլմը էկրան կբարձրանա արդեն 2013 թ. հունվարին, սակայն ըստ հայտնի տեղեկությունների` դեռևս ընթանում են ֆիլմի սցենարի աշխատանքները, ընդ որում, Սթեյզանդն անձամբ է հսկում այդ գործընթացը:

Բուրկ-Ուայթը և Կոլդուելը ամուսնացած են եղել 1939-1942 թթ.: Մինչև հարսանիքը` 1937 թ., նրանք հրապարակեցին մի համատեղ աշխատանք, որ ստացավ «Դուք տեսել եք նրանց դեմքերը» անվանումը» («You Have Seen Their Faces»):  Գիրքը պատմում էր ամերիկյան հարավի կյանքի մասին Մեծ ճգնաժամի ժամանակ:

1936 թ. Բուրկ-Ուայթն առաջին կին լուսանկարիչն էր, որը համագործակցեց «Life» ամսագրի հետ: 1941 թ. նա միակ արտասահմանյան լուսանկարիչն էր, որ Մոսկվայում էր գտնվում Հայրենական մեծ պատերազմը սկսվելու պահին: Կոլդուելը, որպես թղթակից, 1941 թ. սեպտեմբերից նույնպես Մոսկվայում էր :

Բարբարա Սթրեյզանդի վերջին ռեժիսորական աշխատանքը «Հայելին երկու դեմք ունի» («The Mirror Has Two Faces») մելոդրամն է, որ վարձույթ է ընդունվել 1996 թ.: Սթրեյզանդըն ինքն էր այդ ֆիլմում կատարում գլխավոր դերը: Ֆիլմն առաջադրվել է չորս «Ոսկե գլոբուսի» (պարգև ստացավ միայն երկրորդական դերի դերասանուհի Բեքոլը) և երկու «Օսկարի»:

Ավելի վաղ Սթրեյզանդը նկարահանել է «Ենթլ» (1983) և «Մակընթացությունների տիրակալը» (1991) ֆիլմերը:

Lenta.ru

Դիտվել է 585 անգամ