Սփիլբերգը հրաժարվել է Մովսեսի մասին ֆիլմ նկարահանելուց

սփիլՀոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է Warner Bros.-ի`Մովսես մարգարեի մասին «Աստվածներն ու արքաները» ֆիլմ նկարահանելու առաջարկից: News.am-ը, ըստ The Hollywood Reporter-ի, հայտնում է, որ ռեժիսորի հետ բանակցությունները սկսվել են 2011 թ. սեպտեմբերից: 2012-ի սկզբին Սփիլբերգը հայտարարել է, որ պատրաստ է ձեռնարկել ֆիլմի նկարահանումը: Սակայն ի վերջո ռեժիսորը նախընտրեց մինիսերիալ նկարահանել Նապոլեոնի մասինՍթենլի Կուբրիկի սցենարով: Warner bros.-ը բանակցություններ է սկսել «Պիի կյանքը» ֆիլմի ռեժիսոր Էնգ Լիի հետ: Ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է: Դրա հեղինակներն են հայտնի սցենարիստներ Մայքլ Գրինն ու Ստյուարտ Հեզելդայնը: Կինոընկերության ներկայացուցիչներից մեկի խոսքով` ժապավենը Մովսես մարգարեի կյանքը կներկայացնի առանց գունազարդումների:

Դիտվել է 521 անգամ